Страховка пари до ₽1500 от БК GGBet.ru

Промокод: BR1500

Ստանալ բոնուս

Բուքմեյքերներ. «Մանչեսթեր Սիթին» ԱՊԼ-ի 2017/2018 մրցաշրջանի ֆավորիտն է, «Հադերսֆիլդը»՝ հետնապահը

Արտյոմ Ասլանյան
Մայիսի 29-ին որոշվեց անգլիական Պրեմիեր լիգայի նոր մրցաշրջանի վերջին մասնակիցը: Երկրի 20 լավագույն ակումբներից մեկը դառավ «Հադերսֆիլդ Թաունը», որն անցումային խաղերում 11-մետրանոցներով հաղթեց «Ռիդինգին»: Vivaro բուքմեյքերական ընկերությունը գնահատել է բոլոր թիմերի՝ ԱՊԼ-ն հաղթելու շանսերը: 
«Մանչեսթեր Սիթիի»՝ ԱՊԼ-ն հաղթելու շանսերը գնահատվում են 3,0 գործակցով, «Հադերսֆիլդինը»՝ 999,0:

«Մանչեսթեր Սիթիի»՝ ԱՊԼ-ն հաղթելու շանսերը գնահատվում են 3,0 գործակցով, «Հադերսֆիլդինը»՝ 999,0:

Համաձայն բուքմեյքերի գնահատականների՝ ԱՊԼ-ի նոր մրցաշրջանի ֆավորիտ համարվում է «Մանչեսթեր Սիթին», որից ավելին էին սպասում նախորդ մրցաշրջանում: Խոսեպ Գվարդիոլայի թիմի չեմպիոնության վրա կարելի է խաղադրույք կատարել 3,25 գործակցով:

Շանսերով երկրորդը «Չելսին» է, որը Անտոնիո Կոնտեի գլխավորությամբ առաջին իսկ մրցաշրջանում նվաճեց տիտղոսը: «Ազնվականների» տիտղոսը պաշտպանելու հավանականությունը գնահատվում է 3,75 գործակցով:

Ֆավորիտների եռյակը եզրափակում է «Մանչեսթեր Յունայթեդը», որը Ժոզե Մոուրինյոյի ղեկավարությամբ հույս ունի վերադարձնել իր առաջատար դիրքերը: Ակումբը մտադիր է զգալիորեն ուժեղացել կազմը, և «ՄՅՈՒ»-ում մի շարք խաղացողների տեղափոխության շուրջ խոսակցությունները, այդ թվում, օրինակ, Անտուան Գրիզմանի, Խամես Ռոդրիգեսի ու Իվան Պերիշիչի, ակտիվորեն շրջանառվում են ԶԼՄ-ներում: «Կարմիր սատանաների», որոնք դեռ խաղալու են նաև Չեմպիոնների լիգայում (Եվրոպա լիգայում հաղթանակի շնորհիվ), Անգլիայի չեմպիոն դառնալու շանսերը հավասար են 4,33-ի:

Չեմպիոնների լիգայի մյուս մասնակիցների՝ «Տոտենհեմի» և «Լիվերպուլի» (որին, միևնույն ժամանակ, սկզբի համար պետք է անցնել որակավորման փուլը) չեմպիոնության վրա կարելի է խաղադրույք կատարել համապատասխանաբար 9,0 ու 11,0 գործակիցներով: 13,0-ի են հավասար Լոնդոնի «Արսենալի»՝ մրցաշարում հաղթելու շանսերը, որը վերջին տարիներին ամենաանհաջող մրցաշրջանն անցկացրեց:

Մյուս ակումբների չեմպիոնության գործակիցները հետևյալն են. «Էվերթոն»՝ 151,0, 2015/2016 մրցաշրջանի չեմպիոն «Լեսթեր»՝ 201,0,  «Սաութհեմփթոն»՝ 251,0, «Վեսթ Հեմ»՝ 351,0, ԱՊԼ վերադարձած «Նյուքասլ»՝ 501,0, «Սթոք Սիթի»՝ 501,0, «Վեսթ Բրոմվիչ»՝ 501,0, «Քրիստալ Փելաս»՝ 501,0, «Բորնմութ»՝ 751,0, «Սուոնսի»՝ 751,0:

Մնացած չորս ակումբների՝ «Բարնլիի», «Ուոթֆորդի», ինչպես նաև Պրեմիեր լիգայի նորեկներ «Բրայթոն էնդ Հոուվ Ալբիոնի» ու «Հադերսֆիլդ Թաունի» չեմպիոնության համար տրվում է ամենաբարձր գործակիցը՝ 999,0:

Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ
Բաժանորդագրություն փորձագետին
Բաժանորդագրում ՝ հեղինակի

Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:

Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:

Բաժանորդագրում ՝ հեղինակի
Բաժանորդագրություն փորձագետին

Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:

Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով:

Բուքմեյքերների Ռեյտինգ կայքը խորհուրդ է տալիս խաղալ ստուգված բուքմեյքերական ընկերութուններում
Դուք կուղղորդվեք
Անցնել կայք