Բուքմեյքերներ. ԿԳ-2017-ը հաղթելու գլխավոր ֆավորիտներ համարվում են Պորտուգալիան ու Չիլին

Արտյոմ Ասլանյան

Երեկ ավարտվեց Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության խմբային փուլի երկրորդ տուրը: Երրորդ տուրի մեկնարկից առաջ բուքմեյքերները մրցաշարի գլխավոր ֆավորիտ համարում են Պորտուգալիայի ու Չիլիի հավաքականներին: 

Պորտուգալիայի ու Չիլիի չեմպիոնության վրա կարելի է խաղադրույք կատարել միևնույն՝ 3,25 գործակցով:

Պորտուգալիայի ու Չիլիի չեմպիոնության վրա կարելի է խաղադրույք կատարել միևնույն՝ 3,25 գործակցով:

Երկրորդ տուրից հետո Vivarobet բուքմեյքերական ընկերությունը մի փոքր նախապատվությունը տալիս է Պորտուգալիայի ու Չիլիի հավաքականներին, որոնց մրցաշարում հաղթանակի հավանականությունը գնահատվում է միևնույն՝ 3,25 գործակցով: Շանսերով երրորդը Գերմանիայի ընտրանին է, որի Կոնֆեդերացիաների գավաթի չեմպիոն դառնալու գործակիցը 3,50 է:

8,0 գործակցով կարելի է խաղադրույք կատարել Մեքսիկայի հավաքականի, իսկ 21,0 գործակցով՝ Ռուսաստանի ընտրանու հաջողության վրա:

Խաղադրույքներ կան նաև առանձին խմբերի հաղթողների վերաբերյալ: A խմբում բուքմեյքերները կասկած չունեն, որ հաղթող կճանաչվի Պորտուգալիան, որի համար սահմանված է 1,07 գործակցով: Մեքսիկայի նմանատիպ հաջողությունը գնահատվում է 7,0, իսկ Ռուսաստանինը՝ 25,0 գործակցով:

Ինչ վերաբերում է B խմբին, ապա այստեղ միանշանակ ոչ մի բան չես կարող ասել, բայց վերլուծաբանները Գերմանիայի և Չիլիի միջև երեկվա ոչ-ոքիից հետո մի փոքր նախապատվություն տալիս են հարավամերիկացիներին: Նրանց՝ խմբի հաղթող դառնալու վրա կարելի է խաղադրույք կատարել 1,80 գործակցով: Գերմանացիների շանսերը հավասար են 2,0 գործակցի:

Մրցաշարի լավագույն ռմբարկու դառնալու ամենամեծ շանսերն ունի «Ոսկե գնդակի» գործող դափնեկիր, Պորտուգալիայի հավաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն, որի հաջողության շանսերը հավասար են 2,87 գործակցի: Կոնֆեդերացիաների գավաթի գործող լավագույն ռմբարկու Լարս Շտինդլի վրա, ով դարձել է 2 գոլի հեղինակ, կարելի է խաղադրույք կատարել 4,0 գործակցով: Շանսերով երրորդը Չիլիի հավաքականի առաջատար Ալեքսիս Սանչեսը, ում լավագույն ռմբարկու դառնալու համար սահմանված է 5,0 գործակիցը:

Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ 0
Բաժանորդագրություն փորձագետին
Բաժանորդագրում ՝ հեղինակի

Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:

Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:

Բաժանորդագրում ՝ հեղինակի
Բաժանորդագրություն փորձագետին

Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:

Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով:

Գրանցում
Գրանցում
Մուտք գործել
Մոռացե՞լ եք գաղտնաբառը: