Բուքմեյքերներ. «Բավարիան» Բունդեսլիգայի 2016/17թթ. մրցաշրջանի ֆավորիտն է
Համաձայն William Hill ԲԿ-ի, Բունդեսլիգայի 2016/17թթ. մրցաշրջանի գլխավոր ֆավորիտը «Բավարիան» է, որն այժմ գլխավորում է հայտնի մասնագետ Կառլո Անչելոտին: Մյունխենյան ակումբի 5-րդ անգամ անընդմեջ չեմպիոն դառնալու հավանականությունը գնահատվում է բավական ցածր՝ 1,1 գործակցով:
Երկրորդ ֆավորիտը Դորտմունդի «Բորուսիան» է, որն այս ամառ կորցրեց հիմնական կազմի մի շարք առանցքային ֆուտբոլիստներ՝ Հենրիխ Մխիթարյան, Իլկայ Գյունդողան, Մատս Հումելս և Նեվեն Սուբոտիչ, բայց նաև ձեռք բերեց որոշ հետաքրքիր խաղացողներ, ի դեմս Ռաֆայել Գերեյրայի, Մարկ Բարտրայի, Ուսման Դեմբելեի, Էմրե Մորայի ու Սեբաստիան Ռոդեի: «Մեղուները» փորձում են իրենց կազմը համալրել նաև Անդրե Շուրլեով և Մարիո Գյոթցեով: Տուխելի թիմի չեմպիոնության վրա կարող եք խաղադրույք կատարել 10,0 գործակցով:
Լևերկուզենի «Բայերի» չեմպիոնական շանսերը գնահատվում են 41,0, իսկ «Վոլֆսբուրգ» ու Գելզենկիխենի «Շալկեինը»՝ 51,0 գործակցով: Մյունխենգլադբախի «Բորուսիայի» և առաջնության նորեկ «Լեյպցիգի» չեմպիոնության վրա կարող եք խաղադրույք կատարել միևնույն 101,0 գործակցով:
Բունդեսլիգայի մասնակից մյուս թիմերի չեմպիոնության հավանականությունը William Hill-ը գնահատում է հետևյալ գործակիցներով. «Մայնց» — 501,0, «Աուգսբուրգ» — 751,0, «Վերդեր» — 751,0, «Համբուրգ» — 751,0, «Հերտա» — 751,0, «Հոֆենհայմ» — 751,0, «Քյոլն» — 1001,0, «Այնթրախտ» — 1001,0, «Ֆրայբուրգ» — 1001,0, «Դարմշտադ» — 1501,0, «Ինգոլշտադ» — 1501,0:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: