Страховка пари до ₽1500 от БК GGBet.ru

Промокод: BR1500

Ստանալ բոնուս

Բուքմեյքերներ. «Բարսելոնան» 2016/17թթ. մրցաշրջանի ՉԼ-ի գլխավոր ֆավորիտն է

Ազատ Շահբազյան
Օգոստոսի 24-ին հայտնի դարձան Չեմպիոնների լիգայի 2016/17թթ. մրցաշրջանի բոլոր մասնակիցները, իսկ ամսի 25-ին կայացավ վիճակահանությունը, և 32 ակումբները դասավորվեցին 8 խմբում: Բուքմեյքերները գնահատել են եվրոպական ամենահեղինակավոր մրցաշարում թիմերի չեմպիոն դառնալու շանսերը:
Տարօրինակ խաղեր. օգոստոսի 15-21

«Բարսելոնայի» չեմպիոնության վրա կարող եք խաղադրույք կատարել 4,33 գործակցով

Համաձայն William Hill ԲԿ-ի սահմանած գործակիցների՝ մրցաշարի նոր մրցաշրջանի գլխավոր ֆավորիտը «Բարսելոնան» է: Խաղադրույք կատարել այն բանի վրա, որ «կապտանռնագույնները» 21-րդ դարում 5-րդ անգամ կնվաճեն ՉԼ-ի տիտղոսը, կարող եք 4,33 գործակցով:

Ֆավորիտների եռյակը ձևավորել են Կառլո Անչելոտիի «Բավարիան» (5,0) ու մրցաշարի գործող չեմպիոն Մադրիդի «Ռեալը» (6,0):

Թուրինի «Յուվենթուսի» շանսերը գնահատվում են 12,0 գործակցով, իսկ Խոսեպ Գվարդիոլայի գլխավորությամբ խաղացող «Ման. Սիթիի» չեմպիոնության վրա կարող եք խաղադրույք կատարել 13,0-ով:

Այն բանի հավանականությունը, որ «Աթլետիկոն» վերջապես կնվաճի բաղձալի գավաթը, գնահատվում է 15,0 գործակցով: Բուքմեյքերները նույնքան են գնահատում նաև «ՊՍԺ»-ի չեմպիոնական շանսերը, որն այժմ գլխավորում է Ունայ Էմերին, ով նախքան Փարիզ տեղափոխվելը «Սևիլիայի» ղեկին 3 անգամ անընդմեջ դարձել է Եվրոպա լիգայի գավաթակիր:

Մյուս թիմերի չեմպիոնության համար սահմանված գործակիցները հետևյալն են.

«Բորուսիա» Դորտմունդ (17,0), «Արսենալ» (26,0), «Տոտենհեմ» (34,0), «Լեսթեր» (41,0), «Նապոլի» (51,0), «Պորտու» (51,0), «Բայեր» (67,0), «Սևիլիա» (67,0), «Մոնակո» (101,0), «Բենֆիկա» (126,0), «Բորուսիա» Մյոնխենգլադբախ (126,0), «Դինամո Կիև» (151,0), «Լիոն» (151,0), «ՊՍՎ» Էնթհովեն (151,0), ԲԿՄԱ (151,0), «Բազել» (201,0), «Բեշիկթաշ» (201,0), «Սպորտինգ» (201,0), «Դինամո Զագրեբ» (301,0) և «Բրյուգե» (301,0):

Համաձայն William Hill բուքմեյքերական ընկերության սահմանած գործակիցների՝ մրցաշարի ամենաթույլ թիմերը ռուսական «Ռոստովը», դանիական «Կոպենհագենը», լեհական «Լեխիան», բուլղարական «Լյուդոգորեցն» ու շոտլանդական «Սելթիկն» են: Այս թիմերի չեմպիոնության վրա կարող եք խաղադրույք կատարել 501,0 գործակցով:

Նշենք, որ համաձայն William Hill-ի, ՉԼ-ի 2016/17թթ. մրցաշրջանում եզրափակչում ավելի հավանական են հետևյալ զույգերը. «Բարսելոնա» — «Բավարիա» (7,0), «Բարսելոնա» — «Ռեալ» (7,5) և «Բավարիա» — «Ռեալ» (9,0):

Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ
Բաժանորդագրություն փորձագետին
Բաժանորդագրում ՝ հեղինակի

Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:

Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:

Բաժանորդագրում ՝ հեղինակի
Բաժանորդագրություն փորձագետին

Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:

Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով:

Բուքմեյքերների Ռեյտինգ կայքը խորհուրդ է տալիս խաղալ ստուգված բուքմեյքերական ընկերութուններում
Դուք կուղղորդվեք
Անցնել կայք