Страховка пари до ₽1500 от БК GGBet.ru

Промокод: BR1500

Ստանալ բոնուս

Բուքմեյքերական «վիլկաներ». անցյալ, թե՞ ապագա

Պարույր Շահբազյան
«Բուքմեյքերների Ռեյտինգի» հիմնադիր և գլխավոր փորձագետ Պարույր Շահբազյանը խոսում է այն մասին, թե ինչ է սպասվում Ռուսաստանում բուքմեյքերական «վիլկաներով» աշխատող խաղացողներին:

«Բուքմեյքերների Ռեյտինգում» կան մարդիկ, ովքեր հետաքրքրվում են «վիլկաներով» և մեկնաբանություններում հարցեր են տալիս: Պատասխանելով նրանց հարցերին երբեմն ուզում եմ ասել, որ այդ մարդիկ ուշացել են ամենաքիչը 1 կամ 2 տարի, բայց չեմ ուզում հիասթափեցնել այն մարդկանց, ովքեր խաղադրույքներով գումար վաստակելու միջոց են գտել: Հենց այդ պատճառով էլ որոշեցի կատարել այս գրառումը:

Իհարկե սա իմ կարծիքն է, և ես «վիլոչնիկներին» առաջարկում եմ ցանկության դեպքում հակասել ինձ մեկնաբանություններում: Հետաքրքիրն այն է, որ նույնիսկ որոշ փորձառու խաղացողներ գաղափար չունեն, թե ինչի մասին ենք խոսելու: Բոլորը կհամաձայնվեն, որ «վիլկաների» միջոցով գումար վաստակելը գնալով դժվարանում է, բայց ոչ բոլորն են հասկանում, որ շուտով դա անհնար կդառնա: Նշեմ, որ խոսքը գնում է լուրջ գումարներ վաստակելու մասին, այլ ոչ թե փոքր թվերի, ինչը միշտ էլ հնարավոր է վաստակել:

Կփորձեմ որոշ բացատրություններ տալ, թե ինչու «վիլկաները» ապագա չունեն:

Համացանցում խաղադրույքներ՝ բուքմեյքերական «վիլկաների» վրա

Համացանցում այսօր միայն խաղադրույքների միջոցով լուրջ գումարներ վաստակելն անհնար է: Խոշոր բուքմեյքերական ընկերություններն այնքան արագ լուծեցին «վիլոչնիկների» հարցերը, որ նրանք չհասցրեցին նույնիսկ հասկանալ, թե ինչպես իրենց հաշիվները սառեցվեցին կամ արգելափակվեցին: Բուքմեյքերական ընկերությունները՝ ինչպես համացանցում ցանկացած զարգացած կայք, տեսնում են, թե որտեղի՞ց է իրենց այցելուն մուտք գործում, թե որտե՞ղ է եղել մինչև կայք այցելելը, ի՞նչ համակարգչից է այցելել, ինչպիսի՞ կապի միջոցով:

Այս ամենին ավելացնենք նաև փաստաթղթերի ստուգումը, որի ընթացքում ընկերությունը կարող է իմանալ, թե ինչպիսի ծրիչից, ֆոտոապարատից կամ հեռախոսից է արվել լուսանկարը, և մենք հասկանում ենք, որ թաքնվելը գրեթե անհնար է: Ինչպե՞ս են դուրս գալիս նման իրավիճակից «վիլոչնիկները»:

Նրանք խաղադրույքներ են կատարում բուքմեյքերական կետերում:

Բուքմեյքերական կետերում «վիլկաների» վրա կատարվող խաղադրույքներ

Հունվարի մեկից ուժի մեջ է մտնելու պայմանավորված խաղերի մասին օրենքը, ըստ որի ցանկացած մարդ, ով ուզում է խաղադրույք կատարել, պարտադիր պետք է անձնագիր ներկայացնի: Ստացվում է, որ հաշիվը պետք է վավերացնել ոչ միայն համացանցում, այլև բուքմեյքերական կետերում: Յուրաքանչյուր խաղացող պետք է խաղադրույքների պատմություն ունենա, ինչը չնչին խնդիր է դարձնում«վիլոչնիկների» հայտնաբերումը, որոնց կատարած խաղադրույքները չեն տարբերվի մյուս խաղացողների կատարած խաղադրույքներից: Ստացվում է, որ յուրաքանչյուր խաղացող չի կարող մի քանի խաղադրույքից ավել կատարել: Եթե համացանցում հաշիվ բացելու համար միայն անձնագիր է հարկավոր, ապա բուքմեյքերական կետերում պետք է անձամբ խաղացողը ներկա լինի: Այստեղ հարց է ծագում, արդյո՞ք վիլոչնիկների մեջ շատերը կան, որոնց պետք է վստահել փողը և միևնույն ժամանակ հետևել, որ դրանով խաղադրույք կատարվի: Կարծում եմ, որ պատասխանն ակնհայտ է:

Այս ամենից բացի, հաղթանակած գումարից հարկեր են պահվելու (դեռ պարզ չէ, թե որքան է հարկման ենթակա գումարի չափը, բայց շատերը ասում են, որ այն կազմում է շահույթի 13%-ը): Ընդհանրապես, եթե օրենքն ընդունվի այնպես, ինչպես նշվում է (ինչը հազվադեպ է պատահում Ռուսաստանում), ապա դա կնշանակի, որ բուքմեյքերական բիզնեսը մեղմ ասած կմարի: Եվ այսպես, պատկերացրեք, որ յուրաքանչյուր «վիլոչնիկի» տուն ծանուցում է գալիս, որ նա պետք է իր հաղթած գումարից 13% հարկ մուծի: Նման իրավիճակում բնականաբար բոլորը խաղադրույքներ կկատարեն օֆշորային գրասենյակներում:

Ամփոփում

Ցավոք, բուքմեյքերական «վիլկաները» ապագա չունեն: 2000-ականներին ինքս զբաղվել եմ խաղադրույքի այդ ձևով: Ունեմ ծանոթներ, ովքեր մինչ այժմ զբաղվում են դրանով: Հիշելով, թե որքան ուժ, նյարդեր ու ժամանակ են խլում «վիլկաները», կարծում եմ, որ նույն ռեսուրսները ցանկացած այլ գործի մեջ ներդնելով հնարավոր է ավելի մեծ արդյունքների հասնել:

Այո՛, դժվար է եկամուտի միջոցից հրաժարվելը: Այն «վիլոչնիկներին», ովքեր բացասական մեկնաբանություններ են թողնում բուքմեյքերական ընկերությունների մասին, ես համեմատում եմ սպամերների հետ, ովքեր բողոքում են Google-ին կամ Yandex-ին նրա համար, որ իրենց ավտոմատացված հղումները կամ տեքստերը սկսել են չաշխատել: «Վիլոչնիկներին» կարելի է համեմատել նաև մի լուծարված ընկերության հետ, որը ապավինում է բարձրորակ ֆիլմարտադրությանը՝ առանց կարևորելու թվային ֆոտոապարատի նշանակությունը: Ո՛չ Google-ը, ո՛չ Yandex-ը և ո՛չ էլ բուքմեյքերական ընկերությունները պարտավոր չեն ձեզ եկամուտ ապահովել: Բոլոր կոմերցիոն ընկերությունների նպատակը սեփական փողն աշխատելն է:

Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ
Բաժանորդագրություն փորձագետին
Բաժանորդագրում ՝ հեղինակի

Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:

Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:

Բաժանորդագրում ՝ հեղինակի
Բաժանորդագրություն փորձագետին

Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:

Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով:

Բուքմեյքերների Ռեյտինգ կայքը խորհուրդ է տալիս խաղալ ստուգված բուքմեյքերական ընկերութուններում
Դուք կուղղորդվեք
Անցնել կայք