Страховка пари до ₽1500 от БК GGBet.ru

Промокод: BR1500

Ստանալ բոնուս

Բրունո Ֆերնանդեշ. «Դժվար է հասկանալ, թե ինչպես է նա մնացել առանց «Ոսկե գնդակի»

Արամ Սահակյան

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Բրունո Ֆերնանդեշը ցանկանում է բարելավել իր խաղը ու ընդգծում է, որ ոգեշնչվում է «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Անդրես Ինիեստայից։

«Ինիեստան այն մեկն է, որին սիրում էի հետևել, քանի որ նա 8 համար դիրքի ու 10 համարի դիրքի խաղացողների խառնուրդ է։ Այդ դիրքերում կարող եմ ավելի լավը դառնալ։

Նա այն ֆուտբոլիստն է, որը սիրում է վերահսկել գնդակը, ռիսկի դիմել, ու ես կարծում եմ, որ նա աշխարհում լավագույններից էր։

Ինձ համար զարմանալի էր, թե ինչպես Ինիեստան ավարտեց կարիերան առանց «Ոսկե գնդակը» հաղթելու։ Ինձ համար դժվար է դա հասկանալ՝ հաշվի առնելով այն ամենը, ինչ նա հաղթել է։

Ինիեստայի բացի այլ ֆուտբոլիստներ կան, որոնց հետևել եմ, օրինակ երիտասարդ տարիներին, ինչպես բոլորը, հիանում էի Ռոնալդինյոյով։

Ինձ համար նա ֆուտբոլիստ է, որը ունակ է քեզ ստիպել նստել հեռուստացույցի առջև ու դրա առաջ մնալ ժամեր շարունակ, ժամե՜ր։ Նա այնքան մեծ էներգիան ու ուրախություն էր կրում իր մեջ։ Նա երջանիկ էր ամեն ինչով։ Այդպես, տարիներ շարունակ սիրում էի Ռոնալդինյոյին։

Նրանից հետո, արդեն ասել եմ, որ Կրիշտիանու Ռոնալդուն է։ Նա լավագույնն է որպես պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ»,-Goal-ն է փոխանցում պորտուգալացու խոսքերը։

Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ
Բաժանորդագրություն փորձագետին
Բաժանորդագրում ՝ հեղինակի

Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:

Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:

Բաժանորդագրում ՝ հեղինակի
Բաժանորդագրություն փորձագետին

Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:

Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով:

Բուքմեյքերների Ռեյտինգ կայքը խորհուրդ է տալիս խաղալ ստուգված բուքմեյքերական ընկերութուններում
Դուք կուղղորդվեք
Անցնել կայք