Страховка пари до ₽1500 от БК GGBet.ru

Промокод: BR1500

Ստանալ բոնուս

Betsson-ը հայտարարել է Google-ի նախկին մենեջերին մարքեթինգի տնօրեն նշանակելու մասին

Սպարտակ Պետրոսյան

Սկանդինավյան Betsson բուքմեյքերական ընկերության ղեկավարների խորհրդի անդամ Ուլրիկ Բենգտսսոնը իր բլոգում հայտարարել է Google-ի նախկին աշխատակցուհի Մարիոն Գամելին մարքեթինգի տնօրենի պաշտոնը վստահելու մասին: Կազմակերպությունում վստահ են, որ Մարիոնը կուժեղացնի ղեկավարության կազմը:

Մարիոն Գամել

Գամելը Google-ում աշխատել է ավելի քան 7 տարի

Գամելն իր կարիերան սկսել է նորաձեւության բնագավառում՝ 20 տարի առաջ, Փարիզում: Նորաձեւության համաշխարհային տների համար միջոցառումների կազմակերպման երկարատեւ աշխատանքից հետո, ֆրանսուհին տեղափոխվել է Լոնդոն, որտեղ դարձել է մոդելավորման բնագավառի NG Magazine ամսագրի հիմնադիրներից մեկը: Ի դեպ, ամսագրի տպաքանակը կարճ ժամանակահատվածում գերազանցեց 45 հազարը: NG Magazine-ի օնլայն-տարբերակի ստեղծման ընթացքում Մարիոնը տարվեց համացանցի ընձեռած հնարհավորություններով և 2000 թվականին դարձավ AdLink օնլայն-գովազդի եվրոպական ընկերության Մեծ Բրիտանիայի եւ Իռլանդիայի շուկաների մարքեթինգային մենեջերը:

2003 թվականին Գամելը հայտնվեց համաշխարհային հսկա Google ընկերության եվրոպական մարքեթինգային թիմում: Մարիոնը մասնակցել է Google-ի այնպիսի արտադրանքի գործարկմանը, ինչպիսիք են AdWords-ը, AdSense-ը, Gmail-ը, Google Book Search-ը, Google Maps-ը եւ այլն: 2005 թվականին ֆրանսուհին տեղափոխվել է Հնդկաստան, որտեղ զբաղվել է Հնդկաստանում, Պակիստանում, Շրի-Լանկայում, Բանգլադեշում Google-ի մարքեթինգային քաղաքականությամբ: 2010 թվականին նա հեռացել է Google-ից և փոքրիկ դադարից հետո տեղափոխվել ողջ աշխարհում միջոցառումների տոմսերի վաճառքով զբաղվող Eventbrite ընկերություն: Մարքեթինգի գծով փոխնախագահի պաշտոնում նա կրկնապատկել է եվրոպական երկրներից ստացված եկամուտը::

2015-ի ապրիլին Մարիոնը լքել է Eventbrite-ը արագ զարգացող տեխնոլոգիական ստարտափերի վրա կենտրոնացած MktgFuel խորհրդատվական կազմակերպության գործարկման համար:

Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ
Բաժանորդագրություն փորձագետին
Բաժանորդագրում ՝ հեղինակի

Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:

Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:

Բաժանորդագրում ՝ հեղինակի
Բաժանորդագրություն փորձագետին

Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:

Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով:

Բուքմեյքերների Ռեյտինգ կայքը խորհուրդ է տալիս խաղալ ստուգված բուքմեյքերական ընկերութուններում
Դուք կուղղորդվեք
Անցնել կայք