Страховка пари до ₽1500 от БК GGBet.ru

Промокод: BR1500

Ստանալ բոնուս

Միջոցների կառավարում

Բուքմեյքերների Ռեյտինգ

Հաջողակ խաղացողին բնութագրում են երկու հատկություններ՝ արժեքավոր խաղադրույքներ գտնելու եւ… իր միջոցները (այն գումարը, որը դուք նախատեսել էիք բուքմեյքերական ընկերությունում խաղի համար եւ ավելացրել էիք հաշվին (այն պետք է միշտ հասանելի լինի)) ճիշտ տնօրինելու հատկությունը: Շատ խաղացողներ բուքմեյքերական ընկերություններում հաջողությամբ գտնում են մեծ արժեքայնությամբ խաղադրույքներ՝ գնահատելով իրադարձության ռեալ հավանականությունը: Բայց երբ նմանատիպ խաղադրույք գտնվում է, ինչպե՞ս հասկանալ, միջոցները պահպանելու համար որքան գումար է պետք խաղադրույք կատարել:

3.1. Ինչպիսի՞ն է օպտիմալ բանկը

Բանկի գումարը կարևոր չէ: Սկսեք այն գումարից, որը կորցնելու ռիսկից չեք վախենում: Եվ հիշե՛ք, խաղադրույք կատարելու համար երբեք պարտքով գումար մի՛ վերցրեք:

3.2. Որքա՞ն գումար խաղադրույք կատարել

ԲԿ-ներում խաղալու համար կան խաղադրույքներ կատարելու տարբեր ֆինանսական ստրատեգիաներ:

Յուրացնելով մեր դասերը` դուք կտիրապետեք բանկ-մենեջմենթի հիմունքներին եւ խաղադրույքի համար նախատեսված կապիտալի ղեկավարման հիմնական ստրատեգիաներին:

3.3. Բանկից մշտական տոկոսով խաղադրույք

Ստրատեգիաներից մեկը ձեր բանկից մշտապես նույն տոկոսով խաղադրույք կատարելն է: Այդպես ծանր իրավիճակի դեպքում դուք կխուսափեք գումարի արագ կորստից: Ինչու՞, քանի որ յուրաքանչյուր պարտության դեպքում ձեր գումարը կնվազի, իսկ այդ ժամանակ՝ կնվազի նաեւ հաջորդ խաղադրույքի գումարի չափը (քանի որ խաղադրույք ենք կատարում նույն տոկոսով): Իհարկե, պարտության երկարատեւ շարքից հետո այդուհանդերձ շատ կկորցնեք եւ ավելի փոքր խաղադրույքներ կկատարեք:

Դրա համար, կարեւոր է ընտրել խաղադրույքի չափը՝ հաշվի առնելով սահմանված գործակիցը: Տրամաբանական է, որ 2.50 և 4.00 գործակիցներով խաղադրույքները պետք է տարբեր լինեն:

Բացի դրանից, եթե դուք միեւնույն 1.70 գործակցով խաղադրույք եք կատարում 3 հանդիպումների ֆավորիտների վրա, ապա արդյո՞ք դա նշանակում է, որ թիմերից յուրաքանչյուրի հաղթանակի հավանականությունը նույնն է. ամենայն հավանականությամբ դա այդպես չէ: Միեւնույն ժամանակ դուք ունեցած գումարի միևնույն տոկոսով խաղադրույք եք կատարում այդ արդյունքների վրա:

Այնպես որ, «ֆիքսված տոկոսի» ստրատեգիան բանկը ղեկավարելու վատ միջոց չէ, բայց ունի մեծ թերություն. այն հաշվի չի առնում խաղադրույքի գործակիցը եւ արժեքայնությունը: Եվ վաղ թե ուշ կարող է հանգեցնել գումարի կորստին:

3.4. Գործակիցների գնահատականը

Այս մեթոդը նման է մշտական տոկոսով ստրատեգիային, բայց խաղադրույքի գումարի հաշվարկման ժամանակ այստեղ հաշվի է առնվում գործակցի մեծությունը, որով մենք պատրաստվում ենք խաղադրույք կատարել:

Եվ այսպես, դուք որոշել եք այնպիսի խաղադրույք կատարել, որ շահույթը կազմի ձեր բանկի 5%-ը ու խաղի համար ընտրել եք 1000$, այսինքն ամեն խաղադրույք կբերի 50$:

Դուք 2.00 գործակցով 50$ խաղադրույք կկատարեք, բայց 11.00 գործակցի դեպքում խաղադրույքի գումարի չափը այլ կլինի: Այն կնվազի մինչեւ 5$: Ինչպե՞ս հաշվել խաղադրույքի անհրաժեշտ գումարը.

Բանկի գումարը տասնորդական ձեւաչափով բազմապատկում ենք բանկի տոկոսով, որը պետք է հավասար լինի շահույթին (մեր դեպքում, այն կազմում է 5%) և ստացվածը բաժանում գործակցի և թվի (1) տարբերության վրա:

Ստանում ենք խաղադրույքը.

(1000$ * 0,05) / (11.00 – 1) = 5$

Այս ստրատեգիան աշխատում է, երբ խաղադրույք ենք կատարում բարձր գործակցով: Բայց ի՞նչ անել, երբ ցանկանում ենք ֆավորիտի վրա ցածր գործակցով խաղադրույք կատարել. մենք պետք է ռիսկի դիմենք բարձր գումարներով, իսկ 1.05 գործակցի ժամանակ՝ ամբողջ բանկը միանգամից:

Խելամի՞տ է ռիսկի դիմել գրեթե ողջ գումարդ ցածր գործակցով խաղադրույքների ժամանակ. Ոչ շատ: Նշանակում է, այս ստրատեգիան ոչ բոլոր գործակիցների ժամանակ է արդյունավետ աշխատում:

3.5. Կելլիի չափորոշիչը

Թեև այս մեթոդին հակառակվողներ կան, բայց այն ժամանակների հետ ստուգված է, քանի որ հայտնի է սկսած 20-րդ դարի 50-ական թվականներից: Այս մեթոդը հաշվի է առնում եւ՛ արդյունքի իրական հավանականությունը, եւ՛ այդ արդյունքի համար սահմանված բուքմեյքերական գործակիցը:

Այս մեթոդը նաեւ առաջարկում է խաղադրույք կատարել գումարի չափով՝ հիմնվելով մեծ հաշվով խաղադրույքի արժեքայնության վրա: Սրա հետ միասին, դուք պետք է առավելապես ճիշտ հաշվարկեք իրադարձության ռեալ հավանականությունը՝ վերլուծելով թիմերի վերջին շրջանում անցկացրած հանդիպումները, հանդիպման համար նախատեսված կազմերը և այդպես շարունակ:

Ինչպես արդեն գիտենք, խաղադրույքի արժեքայնությունը հաշվարկվում է արդյունքի «ձեր» հավանականության տոկոսի և ստացված գործակցի ու 100 (%)-ի տարբերության արտադրյալի ճանապարհով:

Այս երկար ժամանակահատվածում հայտնվել են Կելլիի չափորոշիչի օգտագործման բազմաթիվ ձեւեր: Դրանք մշտապես փոփոխվում և բարելավվում են, բայց հիմնական սկզբունքները մնում են անփոփոխ:

3.6. Ամբողջ Կելլի

Թեեւ այս մեթոդը ստուգվել է ժամանակների ընթացքում, բայց այն կարող է հեշտորեն դատարկել ձեր հաշիվը: Օրինակ, Կելլիի չափորոշիչով հաշվարկները որոշ դեպքերում կարող են որոշել ձեր խաղադրույքի արժեքը, որը հավասարվում է Ձեր գումարի կեսին: Կելլիի չափորոշիչը պետք է օգտագործել միայն արժեքավոր խաղադրույքների դեպքում:

Այս մեթոդով խաղադրույք կատարվող ձեր բանկի տոկոսը հաշվարկվում է հետեւյալ կերպ. ընտրված խաղադրույքի արժեքայնությունը բաժանվում է գործակցի եւ թվի տարբերության վրա:

Այսպես, եթե դուք արդյունքի հավանականությունը գնահատում եք 40%, իսկ բուքմեյքերի գործակիցը կազմում է 3.00 եւ բանկում կա 1000$, ապա խաղադրույքի համար բանկից տոկոսը հաշվվում է այսպես.

(3.00 x 0.4 – 1) / (3.00 – 1) = 0.1 (10%)

Ստացվում է, առաջարկվող գործակցով տվյալ իրադարձության վրա անհրաժեշտ է կատարել ձեր գումարի 10%-ը, այսինքն բանկում ունենք 1000$, ապա պետք է 100$ խաղադրույք կատարել:

Ուշադրություն. եթե խաղադրույքի արժեքայնությունը բացասական է, բանաձևի արդյունքը նույնպես կլինի բացասական, քանի որ Կելլիի չափորոշիչը օգտագործվում է, եթե տվյալ իրադարձության ձեր հավանականությունը ավելին է բուքմեյքերի գնահատած հավանականությունից:

3.7. «Մասնակի» Կելլի

Կելլի չափորոշիչի օգտագործման այս ձեւը մտածված է վտանգավոր խաղացողներից կողմից, այստեղ առաջարկվող խաղադրույքի տոկոսը հաշվարկվում է ոչ թե բանկից, այլ ամբողջ Կելլիի մեթոդով հաշվարկվող արժեքից: Եթե վերեւի օրինակը վերցնենք՝ տոկոս 100$-ից: Այն կարող է լինել 50%, 25% կամ ցածր: Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչքան վստահ եք խաղադրույքում:

Կարող է թվալ, թե ամբողջ Կելլիով խաղադրույքի արժեքի բաժանումը կարող է նվազեցնել ձեր շահույթը, բայց գործնականում այն ավելի արդյունավետ ու հեռանկարային ստրատեգիա է:

3.8. «Մշտական» Կելլի

Գրեթե նույն մեթոդն է, ինչ ամբողջ Կելլին: Այն տարբերությամբ, որ տվյալ դեպքում խաղադրույքի համար դուք վերցնելու եք ոչ թե ձեր բանկի մնացորդի տոկոսը, այլ ընտրված չփոփոխվող գումարը:

Օրինակ, բանկի սկզբնական գումարից:

Վերցնենք, ձեր գումարը սկզբնապես կազմել է 1000$ եւ հետագայում ավելացել է երկու անգամ: Ամբողջ Կելլիով առաջարկվող խաղադրույքը հավասարվում է 15%-ի: Դուք հաշվելու եք ոչ թե ձեր ներկայիս գումարի (2000$) 15%-ը, այլ սկզբնական արժեքի: Եւ դա ամեն անգամ:

3.9. Զուգահեռ իրադարձությունների վրա խաղադրույքներ

Ամբողջ Կելլիի օգտագործման թերություններից մեկը հայտնվում է այն իրավիճակներում, երբ չի բավականացնում ձեր գումարը զուգահեռ իրադարձությունների վերաբերյալ խաղադրույքներ կատարելու համար:

Վերցնենք միաժամանակ սկսվող 5 հանդիպումներ:

Նրանցից յուրաքանչյուրի վրա խաղադրույքի առաջարկվող տոկոսները հետևյալն են.

— #1 իրադարձություն – 25%
— #2 իրադարձություն – 35%
— #3 իրադարձություն – 15%
— #4 իրադարձություն – 40%
— #5 իրադարձություն – 10%

Արդյունքում ստացվում է, որ ձեզ առաջարկված է խաղադրույք կատարել ձեր գումարի 125%-ը, որը անհնար է: Ինքներդ հասկանում եք, ինչու: Միակ որոշումը խաղադրույքի արժեքը համեմատականորեն նվազեցնելն է, որպեսզի արդյունքում ստանանք 100% կամ քիչ մասնաբաժին:

Անհարմարությունը կայանում է նրանում, որ այդ 5 իրադարձությունների վերաբերյալ ամբողջ բանկը խաղադրույք կատարելը հիմարություն կլինի, քանի որ մեկ պարտության դեպքում ձեր բանկը կդատարկվի, ինչպես նաև դուք խեղաթյուրում եք Կելլիի չափորոշիչի մեթոդով առաջարկվող տոկոսը:

Տվյալ պրոբլեմը անցնելու միակ միջոցը «մասնակի» Կելլի օգտագործելն է: Եվ այդ ժամանակ տարբերություն չկա, թե միաժամանակ որքան իրադարձությունների վերաբերյալ խաղադրույք կկատարեք: Այս դեպքում ձեր խաղադրույքի գումարը չի գերազանցի Ձեր հաշվի արժեքին: Բայց լինում են օրեր, որ հնարավոր է խաղադրույք կատարել եւ՛ 10, եւ՛ 20 եւ 30 իրադարձությունների վրա: Եւ այդ ժամանակ չի օգնի նաև այս մեթոդը:

3.10. Եվ այսպես, մենք ի՞նչ ենք առաջարկում

Օգտագործեք «մասնակի» Կելլիի մեթոդը խաղադրույքի 10% մասով, որը հաշվարկվել է ամբողջ Կելլիի մեթոդով: Այս ստրատեգիան կօգնի պահպանել ձեր գումարը եւ կթողնի մանեւրելու տարածություն: Դուք գործնականում կարող եք չսահմանափակել զուգահեռ խաղադրույքների քանակը:

Բերենք օրինակ: Ձեր գումարը կազմում է 5000$, դուք 2.60 գործակցով խաղադրույք եք կատարում թիմի հաղթանակի վրա, ընդ որում, ձեր կարծիքով հաղթանակի հավանականությունը կազմում է 50%:

Մեր կողմից առաջարկվող մեթոդով խաղադրույքի չափը հաշվարկվում է հետևյալ բանաձևով. (ձեր գումարը x մշտական տոկոս) x (խաղադրույքի արժեքայնություն/(խաղադրույքի գործակից — 1)):

(5000 x 0.1) x ((2.60 x 0.5 – 1) / (2.60 – 1)) = 93.75$

3.11. Ինքներդ փորձեք

Հիմա կան շատ ստրատեգիաներ, որոնք կարգավորում են խաղադրույքի արժեքը: Բայց հաճելի է կարծել, որ Կելլիի չափորոշիչ ստրատեգիան, մասնավորապես մասնակի Կելլին, համարվում է լավագույնը: Այն հաշվի է առնում եւ՛ խաղադրույքի արժեքայնությունը, եւ՛ արդյունքի հավանականությունը: Եվ այս ամենի հիմքում խորհուրդ է տրվում ձեր խաղադրույքի համար համապատասխան գումար ընտրել:

Օգտագործելով այն, Դուք կխուսափեք մեծ ռիսկերից:

Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ
Բաժանորդագրություն փորձագետին
Բաժանորդագրում ՝ հեղինակի

Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:

Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:

Բաժանորդագրում ՝ հեղինակի
Բաժանորդագրություն փորձագետին

Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:

Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով:

Բուքմեյքերների Ռեյտինգ կայքը խորհուրդ է տալիս խաղալ ստուգված բուքմեյքերական ընկերութուններում
Դուք կուղղորդվեք
Անցնել կայք