Страховка пари до ₽1500 от БК GGBet.ru

Промокод: BR1500

Ստանալ բոնուս

Armenian Gaming Forum. խնդիրները շատ են, սակայն նաեւ կա աշխատանք բոլորի համար

Հովիկ Բերոյան
Armenian Gaming Forum միջազգային դրամախաղային կոնֆերանսը կայացել է օրերս՝ Հայաստանի մայրաքաղաք Երեւանում: «Բուքմեյքերների Ռեյտինգը» ներկա է գտնվել այդ իրադարձությանը: Ընթերցողների ուշադրությանն ենք ներկայացնում ֆոտոռեպորտաժ միջոցառումից, այն ամենից, ինչ նրան շրջապատել է:  

Չի կարելի չնշել, որ որոշ նախկինում հայտարարված կարեւոր խոսնակներ իրենց ուշադրությամբ չեն պատվել Հայաստանի պատմության մեջ այս բնագավառում առաջին համագումարը: Միջոցառման մասնակիցները և հյուրերը մասնավորապես հիասթափված էին Հայաստանի ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանի բացակայությունից: Նրա ելույթին շատերն էին սպասում:

Կոնֆերանսը սկսվել է Հայաստանի համացանցային Անվտանգության Խորհրդի նախագահ Սամվել Մարտիրոսյանի ելույթով, ով հավաքվածներին պատմեց երկրի համացանցային դաշտի ազատության մասին: Խոսնակը ուշադրություն դարձրեց այն բանի վրա, որ կառավարությունը  սկզբունքայնորեն պատրաստ է կարգավորել առցանց-խաղատների գործունեությունը: Սակայն նշեց, որ հասարակական քննարկման այդ նախագիծը դուրս չի բերվել: Նաեւ պր-ն Մարտիրոսյանը  պատմել է օֆշորային առցանց-օպերատորների արգելափակման մասին: Իր խոսքերով, միջազգային առցանց—խաղատներին ինտերնետ-մատակարարների կողմից արգելափակելու համար Հայաստանին պետք են թանկարժեք սարգավորումներ, որի համար, հասկանալի է` կառավարությունը չի վճարի: Ըստ այդմ, այդպիսի սարքավորումների գնումը իր հետ կբերի հաճախորդների համար սակագների թանկացմանը: Հանդես եկողը նաեւ նշեց, որ հեշտ է շրջանցել այլ ձեւի արգելափակումների, բացի նրանցից, որոնցով զբաղվում են մատակարարները: Ելույթի վերջում Սամվել Մարտիրոսյանը հարց բարձրացրեց, թե ինչու հենց առցանց ազարտային խաղերի հենց այս ոլորտը դարձավ այսքան հետաքրքիր հայկական կառավարության համար:

Հաջորդը հանդես եկավ Իվան Կոնդիլենկոն, Casexe առցանց-խաղատան հարթակի մատակարարի ներկայացուցիչը: Իր ելույթը նվիրված էր bitcoin-ների հնարավորություններին, հեռանկարներին եւ նրանց առցանց ազարտային խաղերում օգտագործելու վտանգին: Կոնդիլենկոն մասնակիցներին եւ համաժողովի հյուրերին պատմեց արդեն հայտնի դարձած կրիպտոարժույթների մասին, մանրամասնեց նրանց աշխատանքի մեխանիզմը, ծանոթացրեց որոշ առցանց-խաղատների հետ, որոնք ընդունում են bitcoin-ներ՝ հաշվարկային վճարման միջոցների փոխարեն:

Արամ Օրբելյանը, Concern Dialog փաստաբանական գրասենյակի ավագ գործընկերը, պատմեց Հայաստանի խաղատան ոլորտի օրենքների մասին: Ի՞նչ է հարկավոր լիցենզիա ստանալու համար, երկրում որտե՞ղ է կարելի  կառուցել խաղատուն եւ այլն: Օրինակ, ամեն տարի Սեւանի խաղատների կողմից տրվող պետական տուրքը կազմում է 120 միլիոն դրամ (գրեթե 250 հազար դոլար), իսկ Ծաղկաձորում՝ 150 միլիոն (310 հազար դոլարից շատ): Նաեւ Արամ Օրբելյանը պատմեց, որ Հայաստանում գովազդել խաղատուն կարելի է անմիջապես խաղատան վրա եւ խաղերի անցկացման տարածքի ներսում, ամենաքիչը չորս ստղանի հյուրանոցներում և երկրի սահմանակետերում:

Ապա ամբիոն եկան Հայաստանի պատմության առաջին բուքմեյքերի՝ «Եվրոֆուտբոլի» ներկայացուցիչները: Գլխավոր բուքմեյքեր՝ Վահե Մարտիրոսյանը, ով այդ պաշտոնը զբաղեցնում է արդեն 16 տարի շարունակ, հավաքվածներին պատմեց բուքմեյքերական գրասենյակի ստեղծման պատմության եւ բարդությունների մասին, որոնց հանդիպել են կայացման ճանապարհին:

Մարլեն Սմբատյանը, «Եվրոֆուտբոլի» իրավաբանական հարցերով տնօրենը, իր հերթին, պատմել է օպերատորի աշխատանքի իրավական ասպեկտների մասին, եւ նաեւ Հայաստանի դրամախաղային ոլորտի յուրահատկության իր տեսակետի մասին:

Հաշվետուների ելույթից հետո կազմակերպիչները կոնֆերանսի հյուրերին եւ մասնակիցներին հրավիրել են խաղային հարթակներ ծրագրավորող BetConstruct ընկերության գրասենյակը: Այն, ի դեպ, պարզվեց, որ գտնվում է Հայաստանի երկաթուղային առաջին կայարանի պատմական շենքում: Ներսում շատ տաք եւ հարմարավետ էր: Ամենուր տիրում էր աշխատանքային մթնոլորտ:

Մի քանի խոշոր սենյակներ, որտեղ հավաքվել էին ընկերության 900-ից ավելի աշխատակիցներ, ինպես պարզվեց, բավարար տարողունակ չեն՝ անընդհատ զարգացող ընկերության աշխատակազմի համար: BetConstruct-ի ներկայացուցիրների վստահեցմամբ, նրանք պլանավորում են ընդլայնել աշխատանքային տարածքը:

Ընկերության ներկայացուցիրները կամաց եւ մեծ ոգեւորվածությամբ պատմեցին այն ամենի մասին, ինչով զբաղվում են BetConstruct-ում. Սկսած առցանց-խաղերի դեմքերի 3D մոդելների ստեղծումից, վերջացրած Vivaro բուքմեյքերական ընկերության համար գործակիցների կազմումով, որի աշխատակիցները նաեւ տեղակայված են այդ շենքում:

Հայաստանի նման փոքր երկրի համար այդպիսի խոշոր տարածքով էքսքուրսիայի ժամանակ մենք անըդնհատ հանդիպում էինք «0.30.24» թվերին: Այն ամենուր էր. պատերին, աստիճաններին, սեղաններին, համակարգիչներին: Ինչպես բացատրեցին BetConstruct-ում, այդ թիվը իրենց համար կարեւոր նշանակություն ունի: Նրանք աշխատում են օգտատերին պատասխանել 0 վարկյանի ընթացքում, 30 րոպեի ընթացքում լուծել նրա խնդիրը, իսկ ցանկացած լուրջ արգելքները պետք է հաղթահարվեն ամենաշատը 24 ժամվա ընթացքում:

Գրասենյակում էքսկուրսիայից հետո, BetConstruct-ի ներկայացուցիրները առաջարկեցին այցելել առցանց-խաղատան ստուդիան, որտեղ ազարտային խաղերը հեռարձակվում են ամբողջ աշխարհով՝ մի քանի լեզուներով: Առցանց-խաղատանը աշխատում է 100-ից ավելի մարդ: Սեղանի 19 դիլերները իրար փոխարինելով էին աշխատում են, որպեսզի խաղացողներին ապահովեն բարձրորակ առցանց-խաղերով:

Առցանց-հեռարձակումը հյուրերի ներկայությամբ անգամ մեկ վարկյանով չընդատվեց: Արդարության համար պետք է նշել, որ մեզ խնդրեցին շատ ցածր գործել, որպեսզի այլ ձայները լսելի չլինեն խաղացողներին: Ստիպված էինք լուսանկարներ անել, օգտագործելվ սմարթֆոնի տեսախցիկը, քանի որ ավելնորդ էր անգամ ֆոտոապարատի ձայնը: Սակայն աղջիկ-դիլերների գեղեցկության եւ նրանց ուշադրության վրա այս ամենը ոչ մի կերպ չազդեց:

Պետք է նշել, որ առցանց-խաղատունը գտնվում է մի մեծ ռեստորանային համալիրի տակ, որում Armenian Gaming Forum-ի ավարտից հետո միջոցառման մասնակիցների համար անցկացվեց բանկետ:

Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ
Բաժանորդագրություն փորձագետին
Բաժանորդագրում ՝ հեղինակի

Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:

Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:

Բաժանորդագրում ՝ հեղինակի
Բաժանորդագրություն փորձագետին

Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:

Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով:

Բուքմեյքերների Ռեյտինգ կայքը խորհուրդ է տալիս խաղալ ստուգված բուքմեյքերական ընկերութուններում
Դուք կուղղորդվեք
Անցնել կայք