Страховка пари до ₽1500 от БК GGBet.ru

Промокод: BR1500

Ստանալ բոնուս

Այ սա խաղադրույք է! Vivaro-ի հաճախորդը ճիշտ է գուշակել Եվրո 2016-ի երեք հանդիպումների հաշիվները և հաղթել 305 գործակցով էքսպրեսսը

Սպարտակ Պետրոսյան
Եվրո 2016-ում կրքերը դեռ նոր են թեժանում, իսկ խաղադրույքի սիրահարները դեպքերի քիչ հավանական զարգացումների շնորհիվ փորձում են գումար վաստակել: Հունիսի 15-ին կայացած A և B խմբերի երեք խաղերի վրա Vivarobet-ում կատարված 100 դրամ խաղադրույքը հայ ֆուտբոլասերներից մեկի դրամապանակը հարստացրել է մոտ 30 հազար դրամով:
Իսկ եթե 100-ի փոխարեն 10000 դնե՞ր .

Իսկ եթե 100-ի փոխարեն 10000 դնե՞ր …

Այսպիսով, հաջողակ ֆուտբոլասերը խաղադրույք էր կատարել հունիսի 15-ին կայացած երեք հանդիպումների վրա՝ փորձելով ճիշտ գուշակել դրանցում գրանցվող հաշիվները: Ռուսաստան — Սլովակիա՝ 1:2, Ռումինիա — Շվեյցարիա՝ 1:1, Ֆրանսիա — Ալբանիա՝ 2:0:

Նախ B խմբից պայքարի դուրս եկան Ռուսաստանի և Սլովակիայի ազգային հավաքականները: Լիլլի «Պյեր Մորուա» մարզադաշտում կայացած հանդիպման առաջին գնդակը խփվեց 32-րդ րոպեին: Սլովակներից աչքի ընկավ Վլադիմիր Վայսը: Առաջին կեսի վերջին րոպեին էլ Մարեկ Համշիկն օգտվեց Վայսի փոխանցումից ու կրկնապատկեց հաշիվը: Հանդիպման ավարտից 10 րոպե առաջ Դենիս Գլուշակովը կարողացավ միայն կրճատել հաշվի տարբերությունը: 1:2, և մեր հերոսի 10,70 գործակցով առաջին խաղադրույքը աշխատեց:

Հաջորդը պայքարի մեջ մտան A խմբից Ռումինիան և Շվեյցարիան: Բոգդան Ստանչուն 18-րդ րոպեին առաջ մղեց ռումինացիներին: Իսկ 57-րդ րոպեին Մեհմեդին հավասարեցրեց հաշիվն ու մեկ միավոր շնորհեց իր թիմին: Աշխատեց նաև երկրորդ խաղադրույքը՝ 5,79 գործակցով:

Հայ ֆուտբոլասերի հաջողակ խաղադրույքը

Հայ ֆուտբոլասերի հաջողակ խաղադրույքը

Իսկ ահա Ֆրանսիան ֆուտբոլասերի համար լարված րոպեներ էր պահել: Հանդիպման հիմնական ժամանակի ավարտից մեկ րոպե առաջ հաշիվը 0:0 էր: Բայց մինչ նա կորոշեր հիասթափվել, Անտուան Գրիզմանը 90-րդ րոպեին առաջ մղեց «կապույտներին», իսկ մրցավարի ավելացրած 6-րդ րոպեին Դիմիտրի Պայետը դրեց հանդիպման գեղեցիկ վերջակետը՝ 2:0: Աշխատեց նաև 4.93 գործակցով խաղադրույքը:

Ընդհանուր՝ 305.428 գործակից: Հաջողակ ֆուտբոլասերի շահումը կազմել է 31456 դրամ:

Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ
Բաժանորդագրություն փորձագետին
Բաժանորդագրում ՝ հեղինակի

Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:

Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:

Բաժանորդագրում ՝ հեղինակի
Բաժանորդագրություն փորձագետին

Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:

Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով:

Բուքմեյքերների Ռեյտինգ կայքը խորհուրդ է տալիս խաղալ ստուգված բուքմեյքերական ընկերութուններում
Դուք կուղղորդվեք
Անցնել կայք