Страховка пари до ₽1500 от БК GGBet.ru

Промокод: BR1500

Ստանալ բոնուս

Այ սա խաղադրույք է! Ուելսի հաղթանակն ու Նայնգոլանի գոլը Paddy Power-ի հաճախորդին $31 հազար են պարգևել

Սպարտակ Պետրոսյան
Ուելսի հավաքականի հաղթանակը Բելգիայի դեմ խաղում ոչ պակաս սենսացիոն էր, քան, օրինակ, իսլանդացիների հաջողությունն անգլիացիների նկատմամբ: Եվ չնայած քչերն էին հավատում, որ ուելսցիները կկարողանան հաղթել ահարկու բելգիացիներին, Անգլիայի հարավ-արևմուտքում գտնվեց մի մարդ, ով ոչ միայն վստահ էր Գարեթ Բեյլի և թիմակիցների հաջողությանը, այլ նաև գուշակել էր իրադարձությունների զարգացումը հանդիպման ընթացքում: Խաղացողը Paddy Power բուքմեյքերական ընկերությունում խոշորագույն 601.0 գործակցով £40 ֆունտ էր դրել այն բանի վրա, որ հանդիպումը կավարտվի 3:1 հաշվով Ուելսի հաղթանակով, իսկ առաջին գոլը կխփի Ռաջա Նայնգոլանը: Արդյունքում նա շահել է £24 հազ. ($31,9 հազ.)
Նայնգոլանի առաջին գոլն ապահովել է հաջողակի շահումը

Նայնգոլանի առաջին գոլն ապահովել է հաջողակի շահումը

Ինչպես հայտնում է իռլանդական Paddy Power-ն իր բլոգում, ընկերության՝ Գլոսթերում բնակվող հաճախորդներից մեկը որոշել էր խաղադրույք կատարել, որ Ուելս — Բելգիա հանդիպման առաջին գոլը կհեղինակի բելգիացիների կիսապաշտպան Ռաջա Նայնգոլանը, իսկ խաղը կավարտվի 3:1 հաշվով ուելսցիների հաղթանակով: Գործակիցը եղել է 601.0:

Եվ իրոք, 13-րդ րոպեին բելգիացի ֆուտբոլիստը, ում հեշտ է տարբերել յուրօրինակ սանրվածքի շնորհիվ, հուժկու հարվածով գրավեց Հենեսիի դարպասի աջ վերին անկյունը: Երբ հավանաբար Ուելսին երկրպագող ողջ բարում քար լռություն տիրեց, մեր հերոսը Նայնգոլանի գոլը դիմավորեց ժպիտով:

Հաջողակ խաղացողի ժպիտն էլ ավելի լայն դարձավ 30-րդ րոպեին, երբ Ուելսի հավաքականի ավագ Էշլի Ուիլյամսը հավասարեցրեց հաշիվը: Բայց խելահեղ խաղադրույքի հաղթանակի համար դա դեռ քիչ էր:

55-րդ րոպեին Հալ Ռոբսոն-Կանուն ողջ աշխարհին շոկի մեջ գցեց՝ հնարքով և հիասքանչ գոլով առաջ մղելով Ուելսին: Եվ այստեղ հավանաբար խաղացողի սիրտն սկսեց արագ աշխատել. չէ որ խոշոր շահումն այդքան մոտ էր:Եվ ահա արդեն խաղի ավարտից հինգ րոպե առաջ Սեմ Վոուքսը դրեց հանդիպման վերջակետը՝ 3:1: Ուելսի սենսացիոն հաղթանակն ու Եվրո 2016-ի կիսաեզրափակիչ դուրս գալը հաջողակ ֆուտբոլասերին պարգևեց £24 հազ. ($31,9 հազ.)

Նշենք, որ Ուելսի հաղթանակը Բելգիայի դեմ խաղում Paddy Power-ին մեծ ծախսեր է պատճառել (հստակ թիվը չի նշվում), քանի որ ընկերության՝ տվյալ հանդիպման ելքի վրա խաղադրույք կատարած հաճախորդների 46%-ը նախապատվությունը տվել էր ուելսցիներին:

Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ
Բաժանորդագրություն փորձագետին
Բաժանորդագրում ՝ հեղինակի

Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:

Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:

Բաժանորդագրում ՝ հեղինակի
Բաժանորդագրություն փորձագետին

Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:

Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով:

Բուքմեյքերների Ռեյտինգ կայքը խորհուրդ է տալիս խաղալ ստուգված բուքմեյքերական ընկերութուններում
Դուք կուղղորդվեք
Անցնել կայք