Ցանցով Ցանկով
Տոնի Ֆերգյուսոնը Խաբիբին ու Կոնորին փալաս է անվանել
Նորություններ
Տոնի Ֆերգյուսոնը Խաբիբին ու Կոնորին փալաս է անվանել

Ապրիլի 18-ին UFC 249-ի շրջանակում Տոնի Ֆերգյուսոնը պետք է մենամարտեր Խաբիբ Նուրմագոմեդովի հետ։ Ռուս խառնամարտիկը, սակայն, հրաժարվել է լքել Ռուսաստանը՝ կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված կարանտինի պատճառով։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ UFC 249-ը կայանալու է սահմանված ժամանակացույցով, իսկ գլխավոր մենամարտը լինելու է Տոնի Ֆերգյուսոնի ու Ջասթին Գեյջիի միջև։ Այս պահին հայտնի չէ միայն մենամարտերի անցկացման վայրը։ «Ես Խաբիբին ու Կոնորին ասելու ոչինչ չունեմ։ Իմ ունեցած տեղեկություններով՝ նրանք ավարտել են իրենց մարզական կարիերան։ Ես նրանց վաղուց եմ ասել, որ դրա ժամանակը եկել է։ Սա իսկական տղամարդկանց մարզաձև է, իսկ նրանք ուղղակի փալաս են»,- ասել է Ֆերգյուսոնը հարցազրույցի ընթացքում, որը հրապարակել է իր թվիթերյան…

«Ռեալի» տրանսֆերային հեղափոխության «հովանավորը» Ռայոլան կլինի
Նորություններ
«Ռեալի» տրանսֆերային հեղափոխության «հովանավորը» Ռայոլան կլինի

«Ռայոլայի հեղափոխությունը «Ռեալի» ճանապարհին է», – հենց այսպես է վերնագրել Marca-ն իր նյութերից մեկը: Ըստ հեղինակավոր պարբերականի՝ «Ռեալն» իր կազմն առաջիկա ամռանը կթարմացնի Ռայոլայի ֆուտբոլիստներով կամ նրանցից գոնե մեկով: Նշվում է, մասնավորապես, 3 անուն. Էրլինգ Հալանդ, Մատեյս դե Լիխտ և Պոլ Պոգբա: 3 ֆուտբոլիստներն էլ, որոնց գործակալը Ռայոլան է, գտնվում են մադրիդյան ակումբի ուշադրության կենտրոնում: «Ռեալը» արժանի փոխարինող է փնտրում Սերխիո Ռամոսին, որի թեկնածուն Մատեյս դե Լիխտն է: Պոլ Պոգբային «Արքայական ակումբը» դեռ նախորդ ամռանն էր ցանկանում գնել, իսկ Էրլինգ Հալանդը կարող է բարձրացնել թիմի արդյունավետությունը, որից ընթացիկ մրցաշրջանում երկրպագուները դժգոհ էին: Ավելի վաղ Ռայոլան հայտարարել էր, որ ցանկանում է հաճախորդներից…

«Ես սխալվեցի». Կլոպը պատմել է, թե ինչպես է ժամանակին հրաժարվել Մանեի տրանսֆերից
Նորություններ
«Ես սխալվեցի». Կլոպը պատմել է, թե ինչպես է ժամանակին հրաժարվել Մանեի տրանսֆերից

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոստովանել է, որ «Բորուսիայում» աշխատելու տարիներին հնարավորություն է ունեցել ձեռք բերել մերսիսայդյան ակումբի գլխավոր աստղերից Սադիո Մանեին, երբ նա դեռ հանդես էր գալիս «Զալցբուրգում», սակայն հրաժարվել է նրանից արտաքին տեսքի պատճառով։ «Ես հիշում իմ առաջին հանդիպումը Սադիոյի հետ։ Դորտմունդում էր։ Մի երիտասարդ տղա էր նստած։ Նրա բեյսբոլի գլխարկից հյուս էր դուրս գալիս ու երևում էի այն շիկահեր մազերը, որոնք հիմա էլ ունի։ Նա նման էր սկսնակ ռեպերի։ Ես մտածեցի.«Ժամանակ չունեմ այս ամենի համար»։ Մեր թիմը այդ ժամանակ այդքան էլ վատը չէր։ Ես այնպիսի մեկի կարիքը ունեի, որը կարող էր հաշտվել հիմնական կազմի ֆուտբոլիստ չլինելու հետ,…

Գնային աննախադեպ իջեցումներ. Transfermarkt-ը թարմացրել է ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները
Նորություններ
Գնային աննախադեպ իջեցումներ. Transfermarkt-ը թարմացրել է ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները

Գերմանական հայտնի Transfermarkt.de կայքը թարմացրել է ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները: Կորոնավիրուսի համաճարակի հետևանքով տնտեսական ճգնաժամով պայմանավորված՝ կայքը զգալիորեն նվազեցրել է ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները՝ ընդհանուր առմամբ՝ 9 միլիարդ եվրոյով: Ամենաթանկարժեք ֆուտբոլիստի՝ Կիլիան Մբապեի տրանսֆերային արժեքը նվազել է 20 միլիոն եվրոյով, որը նախկին 200 միլիոնի փոխարեն գնահատվում է 180 միլիոն եվրո: Մբապեի թիմակից Նեյմարն ու «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստ Ռահիմ Ստեռլինգը նախկին 160 միլիոնի փոխարեն գնահատվում են 128 միլիոն եվրո, իսկ Կևին դե Բրույնեն, Հարի Քեյնը, Մոհամեդ Սալահն ու Սադիո Մանեն նախկին 150 միլիոն եվրոյի փոխարեն արժեն 120 միլիոն եվրո: Լավագույն տասնյակում տեղ գտած Ջեյդոն Սանչոն գնահատվում է 117, Լիոնել Մեսին՝ 112, իսկ Տրենտ…

«Բարսելոնան» ու «Յուվենտուսը» ֆուտբոլիստների փոխանակում են պատրաստում
Նորություններ
«Բարսելոնան» ու «Յուվենտուսը» ֆուտբոլիստների փոխանակում են պատրաստում

Աղբյուրի փոխանցմամբ՝ կատալոնական ակումբը ցանկանում է ձեռք բերել թուրինցիների կիսապաշտպան Ֆեդերիկո Բերնարդեսկիին: Փոխարենը՝ «Յուվենտուսը» դիտարկում է «կապտանռնագույնների» 2 ֆուտբոլիստներից մեկի տրանսֆերը ձևակերպելու տարբերակ. առաջինը կիսապաշտպան Իվան Ռակիտիչն է, իսկ երկրորդը՝ կենտրոնական պաշտպան Սամուել Ումտիտին: Հիշեցնենք, որ Ռակիտիչի ծառայություններով հետաքրքրված է նաև «Միլանը», իսկ Ումտիտիի ապագան «Բարսելոնայում» հստակ չէ. ֆրանսիացին զիջել է իր տեղը մեկնարկային կազմում Կլեման Լանգլեին:

Ռուշտուի վիճակը ծայրահեղ ծանր է
Նորություններ
Ռուշտուի վիճակը ծայրահեղ ծանր է

Թուրքական ֆուտբոլի լեգենդ, «Բարսելոնայի» նախկին դարպասապահ Ռուշտու Ռեչբերի առողջական վիճակը կտրուկ վատացել է։ Նա վարակված է կորոնավիրուսով։ Marca պարբերականը, հղում անելով Milliyet-ին, գրում է, որ այս պահին բժիշկները Ռուշտուի վիճակը գնահատում են կրիտիկական՝ ծայրահեղ ծանր։ Նրան հիվանդանոց էին բերել նախորդ շաբաովա վերջում։ Խոսակցություններ էին պտտվում, որ նրան վարակել է նրա կինը՝ Իշիլը, սակայն կնոջ խոսքով, ոչ նրա, ոչ էլ նրանց երեխաների թեստի պատասխանը ոչ մի վիրուս չի գտել։ Նշենք, որ Ռուշտու Ռեչբերը ռեկորդակիր է՝ Թուրքիայի ազգային հավաքականի կազմում անցկացրած հանդիպումների քանակով։ Նա աշխարհի 2002 թվականի առաջնության բրոնզե մեդալակիր է։

«Այաքսը» խզել է պայմանագիրը Նուրիի հետ
Նորություններ
«Այաքսը» խզել է պայմանագիրը Նուրիի հետ

Ամստերդամի «Այաքսը» խզել է պայմանագիրն իր ֆուտբոլիստ Աբդելհակ Նուրիի հետ։ Նա խաղադաշտ դուրս չի գալիս 2017 թվականից սրտի կաթված ստանալու պատճառով։ De Telegraaf-ի տեղեկություններով, «Այաքսն» այս քայլին գնացել է ֆինանսական ճգնաժամի պատճառով։ 22-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված էր մինչև այս տարվա ամառը, բայց կորոնավիրուսի պատճառով առաջացած խնդիրներն ակումբին այլընտրանք չեն թողնում։ Միևնույն ժամանակ հաղորդվում է, որ Նուրին կշարունակի աշխատավարձ ստանալ մինչև հուլիսի սկիզբ, իսկ ակումբի ներկայացուցիչները ֆուտբոլիստի հարազատների հետ մշտական կապի մեջ են ու պատրաստ են աջակցելու ցանկացած հարցում։ Հիշեցնենք, որ Աբդելհակ Նուրին սրտի կաթված էր ստացել 2017 թվականին «Վերդերի» հետ կայացած ընկերական հանդիպման ժամանակ։ Նա երկար ժամանակ կոմայի մեջ էր,…

Մեսի. «Նա ներուժ ունի՝ դառնալու աշխարհում լավագույններից մեկը»
Նորություններ
Մեսի. «Նա ներուժ ունի՝ դառնալու աշխարհում լավագույններից մեկը»

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին մեծ ապագա է կանխատեսում «Չելսիի» ու Անգլիայի հավաքական կիսապաշտպան Մեյսոն Մաունթի համար։ 21-ամյա խաղացողը այս տարվա գլխավոր բացահայտումներից է։ Այս մրցաշրջանում «Չելսիի» հետ նա մասնակցել է 41 հանդիպման՝ դառնալով 6 գոլի ու 5 գոլային փոխանցման հեղինակ։ «Տեսնելով նրա խաղը՝ կարող եմ ասել, որ նա մեծ ներուժ ունի՝ աշխարհում լավագույն ֆուտբոլիստներից մեկը դառնալու համար»,-ասել է արգենտինացի խաղացողը։

Աղբյուր. «Յուվենտուսը» կվաճառի Կրիշտիանու Ռոնալդուին
Նորություններ
Աղբյուր. «Յուվենտուսը» կվաճառի Կրիշտիանու Ռոնալդուին

Մասնավորապես նշվում է, որ Իտալիայի գործող չեմպիոնը կարող է հրաժարվել Կրիշտիանու Ռոնալդուի ծառայություններից։ Il Messaggero-ին հաղորդում է, որ «Յուվեի» վրա թանկ է նստում Ռոնալդուի պես ֆուտբոլիստին թիմում պահելը։ Պորտուգալացու տարեկան աշխատավարձը կազմում է 31 միլիոն եվրո, իսկ ֆինանսական ճգնաժամի մեջ գտնվող թիմը չի կարող իրեն նման շռայլություն թույլ տալ։ Նույն աղբյուրը գրում է, որ եթե որոշվի Ռոնալդուին հանել տրանսֆերի, «Յուվենտուսին» կբավարարի առաջարկ՝ մոտ 70 միլիոն եվրո արժեքով։ Հաղորդվում է, որ 35-ամյա պորտուգալացուն դեմ չի լինի նորից հյուրընկալել «Մանչեսթեր Յունաթեդը», որի գույները Ռոնալդուն պաշտպանել է 2003-2009 թվականներին։

Հայտնի է Լա Լիգայի վերսկսման վերջնաժամկետը
Նորություններ
Հայտնի է Լա Լիգայի վերսկսման վերջնաժամկետը

Այս պահին հնարավոր է մրցաշրջանը շարունակելու մի քանի տարբերակ։ Marca-ի տեղեկություններով, գրեթե անհավանական է, որ առաջնությունը կվերսկսվի ապրիլի վերջին։ Գրեթե անհավատալի է նաև, որ այն կվերսկսվի մայիսի սկզբին։ Ծրագրվում է խաղերն անցկացնել ամռանը։ Բայց կա վերջաժամկետ՝ հունիսի 27։ Եթե մինչև այդ օրը առաջնությունը չվերսկսվի, մրցաշրջան 19/20-ը կչեղարկվի ընդհանրապես։ Իսպանիայի այս տարվա առաջնությունը միառժամանակ դադարեցվել էր մարտի 23-ին։ Անցկացված 27 տուրից հետո մրցաշարային աղյուսակը 58 միավորով գլխավորում է «Բարսելոնան»։ «Ռեալը» 56 միավորով երկրորդ տեղում է։

Ֆրանչեսկո Տոտի. «Կարծում եմ՝ Իտալիայի առաջնությունը չի վերսկսվի»
Նորություններ
Ֆրանչեսկո Տոտի. «Կարծում եմ՝ Իտալիայի առաջնությունը չի վերսկսվի»

Նրա խոսքով, այս պահին դրա մասին խոսելն ավելորդ է։ «Իտալիայի առաջնությունը, կարծում եմ, չի վերսկսվի։ Այլապես իսկսկան իրարանցում կսկսվի, շունը տիրոջը չի ճանաչի։ Բացի դրանից՝ Իտալիայի Ֆուտբոլի Ֆեդերացիան ու ՖԻՖԱ-ն դեռ պետք է ուշքի գան. նրանց ժամանակ է հարկավոր», – ասել է Տոտին Football Italia-ի հետ զրույցում։ Բացի դրանից, Տոտին խոսել է իր պագայի մասին։ «Ինձ մոտ երբ տալիս են «Ռոմայի» անունը, մարմինս փշաքաղվում է։ Եթե ինձ հիմա կանչեն խաղալու՝ ես առանց վարանելու կհամաձայնեմ։ Ես սկսել եմ մարզել, բայց դա շատ բարդ է։ Բացի դրանից՝ ես անցել եմ գործակալական կուրսեր նախ Հռոմում, ապա՝ Լոնդոնում», – ասել է Տոտին։

Մեսին հայտնվել է ամսագրի շապիկին Չե Գևարայի տեսքով (լուսանկար)
Նորություններ
Մեսին հայտնվել է ամսագրի շապիկին Չե Գևարայի տեսքով (լուսանկար)

Արգենտինացի ֆուտբոլիստին պատկերել են Կուբայի հեղափոխական Էռնեստո Չե Գևարայի տեսքով։ Նրան՝ ամսագրի շապիկին փակցնելը պայմանավորված է օրերս տարածված տեղեկության հետ այն մասին, որ հենց Մեսիի հորդորով «Բարսելոնայի» ֆուտբոլիստները հրաժարվել են իրենց աշխատավարձի 70 տոկոսից՝ հանուն ակումբի այլ աշխատակիցների աշխատավարձի լիարժեք վճարման։  

«Ինտերը» պատրաստ է գնալ զիջումների Լաուտարոյի տրանսֆերի համար
Նորություններ
«Ինտերը» պատրաստ է գնալ զիջումների Լաուտարոյի տրանսֆերի համար

Claciomercato-ն գրում է մասնավորապես, որ իտալական գրանդի ղեկավարությունը կնվազեցնի Լաուտարոյի տրանսֆերային արժեքն առաջացած պանդեմիայի պատճառով։ Այս պահին այն կազմում է 111 միլիոն եվրո, սակայն այն կնվազի 80 միլիոնի։ Հաղորդվում է նաև, որ նման զիջման գնալուց հետո, «Ինտերը» պահանջելու է տրանսֆերի վճարումն ամբողջությամբ։ Ավելի վաղ տեղեկություններ էին հրապարակվել այն մասին, որ, Լաուտարոյի ծառայություններով հետաքրքրված են «Ռեալն» ու «Բարսելոնան»։

Նավասը հայրենիք վերադառնալու թռիչքի համար 200 հազար դոլար է վճարել
Նորություններ
Նավասը հայրենիք վերադառնալու թռիչքի համար 200 հազար դոլար է վճարել

ՊՍԺ-ի դարպասապահ Կեյլոր Նավասը կարողացել է ընտանիքի անդամների հետ կորոնավիրուսի համաճարակի պայմաններում Փարիզից Կոստա Ռիկա մեկնել։ ESPN-ը տեղեկացնում է, որ թռիչքի արժեքը կազմել է 200 հազար դոլար։ Աղբյուրի տեղեկություններով՝ Նավասը կնոջ և 3 երեխաների հետ է մեկնել Կոստա Ռիկա։ Առաջիկա երկու շաբաթների ընթացքում ֆուտբոլիստն իր ընտանիքի անդամների հետ ինքնուրույն կկազմակերպի մեկուսացման գործընթացը։ Հիշեցնենք, որ Ֆրանսիայի առաջնությունը դադարեցված է անորոշ ժամանակով, իսկ ՊՍԺ-ի ու մյուս թիմերի ֆուտբոլիստները գտնվում են կարանտինում։

Անգլիացի մրցավարը կորոնավիրուսի դեմ պայքարի կամավոր է դարձել
Նորություններ
Անգլիացի մրցավարը կորոնավիրուսի դեմ պայքարի կամավոր է դարձել

Անգլիացի մրցավար Էնթոնի Թեյլորը, որ սպասարկում է Պրեմիեր լիգայի հանդիպումներ, Մեծ Բրիտանիայի առողջապահության ազգային ծառայության կամավոր է դարձել՝ կորոնավիրուսի դեմ պայքարին աջակցելու համար՝ հաղորդում է Sky Sports-ը։ Թեյլորը, որ նախկինում բանտի պահակ է աշխատել, հայտարարել է, որ այս որոշումը կայացնելիս իրեն ոգեշնչել է քույրը՝ Քեյթը, որը բժշկուհի է։ «Քանի որ քույրս առաջնագծում է, սա նվազագույնն է, որ կարող եմ անել։ Հիմա ես հասկանում եմ, թե նա ինչով է զբաղվում ու ինչ է զգում, երբ աշխատանքից տուն է վերադառնում։ Ինչքան շատ լինեն մարդիկ, որոնք կարող են որոշ ժամանակ հատկացնել այս պայքարին նպաստելու համար, այնքան լավ»,- ասել է Թեյլորը։

Լեգենդար դարպասապահ Ռուշտու Ռեչբերը վարակվել է կորոնավիրուսով
Նորություններ
Լեգենդար դարպասապահ Ռուշտու Ռեչբերը վարակվել է կորոնավիրուսով

Թուրքիայի հավաքականի լեգենդար դարպասապահ Ռուշտու Ռեչբերը, որն իր մարզական կարիերայի ընթացքում ելույթ է ունեցել նաև «Բարսելոնայի» կազմում, վարակվել է կորոնավիրուսով։ Տեղեկությունը հաստատել է նախկին ֆուտբոլիստի կինը՝ գրառում կատարելով իր ֆեյսբուքյան էջում։ Նշենք, որ Ռուշտուն վերջերս է ԱՄՆ-ից Թուրքիա վերադարձել։ Ոչ նա, ոչ էլ նրա ընտանիքի անդամները չեն պահպանել 14-օրյա ինքնամեկուսացումը, ավելին՝ նրա կինն այցելել է գեղեցկության սրահ ու այնտեղից տեսանյութ հրապարակել։ Այս պահին նախկին դարպասապահը հոսպիտալացված է։ Ավելացնենք, որ Ռուշտուին իր աջակցությունն է հայտնել նաև «Բարսելոնան»՝ գրառում կատարելով իր թվիթերյան էջում։

Ֆերդինանդ․ «Մրցաշրջանը պետք է չեղարկել ու վերախաղարկել»
Նորություններ
Ֆերդինանդ․ «Մրցաշրջանը պետք է չեղարկել ու վերախաղարկել»

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Ռիո Ֆերդինանդը հայտարարել է, որ Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանը հարկավոր է չեղարկել ու վերախաղարկել կորոնավիրուսի համաճարակի պատճառով ստեղծված իրավիճակի ֆոնին։ «Նման իրավիճակներն ստիպում են հասկանալ, թե որքան կարևոր են ընտանիքը, հարազատները, սպորտը․․․ Մենք ամեն դեպքում պետք է հասկանանք, որ ֆուտբոլը խաղ է՝ անկախ նրանից, թե ինչպիսի ընկալում ունի այն հասարակության մեջ։ Վստահ եմ, որ եթե առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում փոփոխություն չլինի իրավիճակում, պետք է մրցաշրջանը չեղարկվի ու վերախաղարկվի։ Շատերը կասեն, թե ես սա ասում եմ նրա համար, որ չեմ ուզում՝ «Լիվերպուլը» չեմպիոն դառնա, բայց ես կասեմ, որ եթե իմ թիմն էլ լիներ նման իրավիճակում, ես…

Չավին հաստատել է, որ ցանկանում է գլխավորել «Բարսելոնան»
Նորություններ
Չավին հաստատել է, որ ցանկանում է գլխավորել «Բարսելոնան»

«Բարսելոնայի» նախկին ավագ Չավին, որն այժմ գլխավորում է «Ալ Սադը», հայտարարել է, որ ցանկանում է վերադառնալ կատալոնական ակումբ ու ստանձնել թիմի գլխավոր մարզչի պաշտոնը։ «Ես չեմ թաքցնում այն փաստը, որ ցանկանում եմ գլխավորել «Բարսելոնան»։ Մի քանի տարի առաջ դեռ վաղ էր, սակայն հիմա կարծում եմ, որ ինչ-որ բան կարող եմ տալ թիմին։ Միաժամանակ ես ակումբի ներկայացուցիչներին հասկացրել եմ, որ ուզում եմ՝ թիմում կազմել իմ նախագիծն ու ամեն ինչ սկսել նորից՝ կայացնելով ինքնուրույն որոշումներ։ Ես խնդիր չունեմ ու ոչ թաքնվում եմ, ոչ էլ նահանջում։ Ես կցանկանայի աշխատել այն մարդկանց հետ, որոնց նկատմամբ վստահություն ունեմ։ Հանդերձարանում չպետք է լինի նույնիսկ մեկ մակաբույծ։…

  • Վիդեո
  • Ալեքսեյ Անդրոնով
  • Կոնստանտին Գենիչ
  • Դենիս Կազանսկի
  • Աննա Չակվետաձե
  • Նիկիտա Կովալչուկ
  • Վալերի Կարպին
  • Ղումարբազ Կատու
  • Ռոբերտ Գասպարյան
  • Եվգենի Ձիչկովսկի
Վիդեո
Ալեքսեյ
Անդրոնով
Կոնստանտին
Գենիչ
Դենիս
Կազանսկի
Աննա
Չակվետաձե
Նիկիտա
Կովալչուկ
Վալերի
Կարպին
Ղումարբազ
Կատու
Ռոբերտ
Գասպարյան
Եվգենի
Ձիչկովսկի
  • Խմբագրության ընտրանի
Խմբագրության ընտրանի
BR Awards 2020. «Լավագույն բուքմեյքերական ընկերություն» մրցանակի հավակնորդները հայտնի են
Նորություններ
BR Awards 2020. «Լավագույն բուքմեյքերական ընկերություն» մրցանակի հավակնորդները հայտնի են

Հայաստանը ներկայացնող չորս ընկերություններ ներառվել են BR Awards 2020 Սպորտի և բուքմեյքերության ոլորտի միջազգային մրցանակի հավակնորդների ցանկում, որի կազմակերպիչը «Рейтинг Букмекеров» («Բուքմեյքերների վարկանիշ») ամենահեղինակավոր տեղեկատվական–վերլուծական պորտալներից մեկը։ Հաղթողների մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը տեղի կունենա 2020թ.–ի փետրվարի 27–ին Մոսկվայում։ «Հայաստանի լավագույն բուքմեյքերական ընկերություն» անվանակարգում ներառված են Vivarobet–ը, Adjarabet–ը, TotoGaming–ը, Goodwinbet–ը։ Հաղթողը կորոշվի մրցանակաբաշխության կայքում կազմակերպված բաց քվեարկության (որը կտևի մինչև փետրվարի 1–ը) և փորձագիտական ժյուրիի ձայների արդյունքում։ «Այս տարի մենք ընդլայնել ենք մասնակից երկրների աշխարհագրությունը։ Հայաստանը ներկայացնող ընկերություններից բացի, տարբեր անվանակարգերում հայտավորված են բուքմեյքերներ Ուկրաինայից, Բելառուսից և Ղազախստանից։ Մենք փոխել ենք նաև գնահատման չափանիշները, սակայն short list–ը նախկինի պես ձևավորվում է կայքում կազմակերպվող բաց…

«Ռայո» — «Ատլետիկո»․ Կանխատեսում ԲՌ թիմից
«ԲՌ»-ի թիմի կանխատեսումները
«Ռայո» — «Ատլետիկո»․ Կանխատեսում ԲՌ թիմից

Իսպանիայի Պրիմերայի 24-րդ տուրում «Ռայոն» ընդունելու է «Ատլետիկոյին»։ Դիեգո Պաբլո Սիմեոնեի թիմը երկու անընդմեջ պարտություններից հետո հյուրընկալվելու է առաջնության մրցաշարային աղյուսակի վտանգավոր գոտում գտնվող թիմերից մեկին՝ «Ռայոյին»։ Ասել, որ այս խաղի ֆավորիտը «ռոխիբլանկոսներն» են, նշանակում է ոչինչ չասել։ Շաբաթը կարևոր էր մադրիդյան ակումբի համար, քանի որ արգենտինացի մասնագետ Դիեգո Սիմեոնեի հետ «Ատլետիկոն» երկարաձգեց պայմանագիրը մինչև 2022 թվականը։ Մյուս կողմից էլ վիճակագիրները հիշեցնում են, որ Մորատայի ժամանումից ի վեր «Ատլետիկոն» միավոր չի վաստակել։ Ինչևէ անցնենք կանխատեսմանը։ Կարծում եմ՝ եկել է ժամանակը միավորներ վաստակելու նաև Մորատայի հետ միասին։ «Բետիսին» ու «Ռեալին» պարտվելուց ու սեփական դարպասը երկու խաղերում չորս գնդակ բաց թողնելուց հետո «Ատլետիկոն» չոր հաշվով կհաղթի «Ռայոյին»։ Մեր գործընկեր Vivaro բուքմեյքերական ընկերությունը…

  • Փոփոխություն ռեյտինգում
Փոփոխություն ռեյտինգում
Ավելացվել է նոր բուքմեյքեր՝ «Ուկրաինական Ազգային Վիճակախաղ»
Ավելացվել է նոր բուքմեյքեր՝ Slbet.com
Կայքը «» խախտում է Հայաստանի օրենսդրությունը,
հետևաբար մուտքը դեպի այս կայք մերժվում է.
Դուք կուղղորդվեք կայք
ով օրինական է աշխատում Հայաստանում.
Անցնել կայք